Լիբիա. հանրահավաքներն ավարտվեցին, սկսվեց քաղաքացիական պատերազմը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 5, 2011 11:46
Լիբիայում չեն դադարում Մուամար Քադաֆիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները: Ընդդիմությունը փորձեց հսկողություն սահմանել Ռաս Լանուֆ քաղաքի վրա, բայց ավելի ուշ նրան դուրս մղեց կառավարական բանակը: Քադաֆիի զորքերը գրավեցին նաև Էզ Զավիա քաղաքը, որ Տրիպոլիից 50 կմ հեռավորության վրա է: Եվս մի թեժ կետ` միջերկրյածովյան Սիրթ նավահանգստի արվարձանները: Առաջին անգամ հակակառավարական ուժերն այստեղ կործանիչներ օգտագործեցին. ինքնաթիռները թռչում էին Բենգազիի ավիաբազայից: Այդ նույն ժամանակ Լիբիայի ռազմաօդային ուժերը հարվածեցին հենց Բենգազիի ռազմական տեխնիկայի պահեստը: Դրա հետևանքով 17 մարդ զոհվեց: Ապստամբները գրոհում են նաև Միսուրաթիի օդանավակայանի վրա: Քաղաքն ապստամբների ձեռքին է, բայց օդանավակայանն առաջվա պես պահում են պաշտոնական իշխանությունները:






Facebook
Tweet This
Email This Post
