ԱՄՆ պետդեպարտամենտն անհանգստացած է Իրանի հետ Վրաստանի անվիզա կարգի կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2011 11:40

Իրանի հետ պարզեցված վիզային կարգը կարող է Վրաստան մեծ քանակությամբ թմրանյութերի ներկրման պատճառ դառնալ, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի թմրանյութերի միջազգային վերահսկման ամենամյա զեկույցում:

“2010 թ. Վրաստանը համաձայնություն է ձևակերպել Իրանի հետ պարզեցված վիզային կարգի մասին: Այդ համաձայնության ճշգրիտ ժամկետն առայժմ հայտնի չէ: Եթե համապատասխան ստուգում և զննում չապահովվի, հնարավոր է, որ այդ համաձայնությունը մեծացնի թմրանյութերի մուտքը Վրաստան: Դա միանգամայն հավանական է թվում, քանի որ աֆղանական օպիումի 40%-ը անցնում է Իրանով: Լուրջ հիմքեր կան մտածելու, որ թմրավաճառները կօգտագործեն Վրաստանի և Իրանի միջև պարզեցված տեղաշարժի նոր երթուղիները”,- ասվում է պետդեպարտամենտի զեկույցում:

Ամերիկյան  փորձագետները համարում են, որ Վրաստանում թմրանյութերի վերահսկողության համակարգը բարեփոխման կարիք ունի:

Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է նաև, որ իր աշխահագրական դիրքի պատճառով Վրաստանը դառնում է հիմնական նարկոմիջանցք Ասիայի և Եվրոպայի միջև:

Газета.Ru

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply