Թուրքիայում ձերբակալվել է “ազատ մամուլի հերոսը”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2011 11:38

Թուրքիայում հերթական ձերբակալությունների ալիք է բարձրացել. ձերբակալվում են   այն մարդիկ, ովքեր կասկածվում են պետական կառուցվածքը տապալելու դավադրության մեջ: Դրանց մեջ է  Milliyet թերթի լրագրող Նեդիմ Շեները, որին Մամուլի միջազգային ինստիտուտը 2010-ին  ճանաչել է ”ազատ մամուլի հեռոս”:  Նույն ինստիտուտն այժմ հայտարարել է, որ ծայրահեղ անհանգիստ է այդ ձերբակալություններով: Շեները մի շարք սուր, մերկացնող հոդվածների ու գրքերի հեղինակ է, որոնցում նկարագրում է  թուրքական անվտանգության ուժերի հանցագործությունների մասին: Մասնավորապես, 2007-ին նա մեղադրել է հատուկ ծառայություններին`  լրագրող Հրանտ Դինքի աղմկահարույց սպանության մեջ:  10 ձերբակալվածներից 7-ը  լրագրողներ են, այդ թվում`   ինտերնետ Odatv ընդդիմադիր  հրատարակության աշխատակիցներ: Նույն հրատարակության 3 աշխատակից էլ` ներառյալ դրա տերը` Սոներ Յալչին, ձերբակալվել էին դեռևս փետրվարին: Բոլորն էլ կասկածվում են “Էրգենեկոն” ընդհատակյա կազմակերպությանը հարելու մեջ, որի կազմում, քննչական մարմինների պնդմամբ,  բարձրաստիճան շատ թուրք պաշտոնյաներ են, զինվորականներ, բիզնեսմեններ և ազդեցիկ ինտելեկտուալներ:

Օպոզիցիան, կարծում է, որ  “Էրգենեկոն”-ն իշխանությունների հորինածն է, որի  միջոցով նրանք հաշվեհարդար են տեսնում այլախոհների հետ:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply