ՄԱԿ. Լիբիայի արևմուտքը փակ է մարդասիրական օգնության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 5, 2011 11:35

Մարդասիրական հանրությունն առաջվա պես մուտք չունի Լիբիայի արևմտյան շրջաններ, այդ թվում` մայրաքաղաք և դրան հարող վայրեր:
Այդ մասին Նյու Յորքում բրիֆինգի ժամանակ պատմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերի համադասման գծով տեղակալ Վալերի Ամոսը:
ՄԱԿ-ի մամլո ծառայության տեղեկության համաձայն` Վ.Ամոսը հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունը տեղեկատվություն չունի երկրի արևմտյան հատվածի մարդասիրական իրավիճակի մասին:

Վ. Ամոսը նաև պատմել է իր ծրագրերի մասին, մասնավորապես` որոշել է Լիբիայի, Թունիսի, Եգիպտոսի և Նիգերի համար մարդասիրական ուղերձով դիմել դոնորներին:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply