Գլխավոր եգիպտագետը լքել է կառավարությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 5, 2011 11:03
Եգիպտոսի հնությունների նախարար, աշխարհի ամենահեղինակավոր հնագետներից մեկը` Զախի Հավասը հայտարարել է, որ լքում է կառավարական պոստը: Հավասի խոսքով, ինքը չի կարողանում աշխատել այնպիսի պայմաններում, երբ իր նախարարության պաշտոնյաներն իր իսկ դեմ գործունեություն են ծավալում: Հավասընշել է, որ եգիպտական հնություններին “սարսափելի վտանգ” է սպառնում հանցագործների կողմից: Մարտի 3-ին իր կայքում գրել է` դիակապտությունը, որ հեղափոխության ժամանակ անհամեմատ քիչ էր, Հ.Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո, անիշխանության պայմաններում սարսափելի թափ է ստացել:
Փետրվար ամսին Հավասին բազմիցս քննադատել են նմանատիպ հայտարարությունների համար, ասելով, որ Հավասն իր մեղադրանքով քողարկում է Մուբարաքի ռեժիմի հանդեպ սրտացավությունը: Նա մեղադրվում է երկրում հնեաբանական հետզոտություններն ու թանգարանային գործն ամբողջովին իր հսկողության տակ վերցնելու ձգտման մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
