Դրամաշնորհային մրցույթ երիտասարդական նախաձեռնությունների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 5, 2011 10:09
“Զարգացում և ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործընկեր հասարակական կազմակերպություն, (Հայաստանի Հանրապետության Նախագահի11.01.2011թ. ՆԿ-1-Ա կարգադրություն) 2011 թվականի մարտի 2-ին հայտարարում է 2011 թվականի երկրորդ եռամսյակի դրամաշնորհների մրցույթ հասարակական կազմակերությունների համար` հետևյալ անվանակարգերով.
1. Երիտասարդական նախաձեռնությունների խրախուսում
- երիտասարդության խնդիրները /կխրախուսվեն կոնկրետ խնդիրների կոնկրետ լուծումներ առաջարկող ծրագրերը/
- երիտասարդության ստեղծագործական գործունեության խրախուսում` ցուցահանդեսների, փառատոնների, համերգային և այլ երիտասարդական միջոցառումների կազմակերպում
2.Մարզերի երիտասարդության կյանքի ակտիվացում.
- կրթական, սոցիալական, իրավական և այլ ծրագրերի խրախուսում մարզերում
- միջմարզային նախաձեռնությունների խրախուսում
3.Երիտասարդ կանանց դերի բարձրացումը հասարակության մեջ.
- երիտասարդ կանանց կրթական և զբաղվածության խնդիրը (հիմնական շեշտը մարզերին)
4.Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանման պետական ծրագրին աջակցման նախաձեռնություններ.
- առողջ ապրելակերպի գաղափարի տարածում
- ծխելու դեմ պայքարի խնդիրները երիտասարդության շրջանում
- շրջակա միջավայրի պահպանման գաղափարի տարածում
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված և գործող բոլոր հասարակական կազմակերպությունները:
Դրամաշնորհի առավելագույն չափն է 20/քսան/ մլն դրամ, որը կտրվի միայն բացառիկ դեպքերում:
Կխրախուսվեն փոքր բյուջե նախատեսող ծրագրերը:
Ծրագրերը պետք է նախատեսեն հնարավորինս մեծ թվով շահառուների ներգրավվածություն:
Հայտերը պետք է լինեն հայերեն, տպագիր 3 /երեք/ օրինակից, նաև էլեկտրոնային տարբերակով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 04.04.2011թ., մինչև ժամը` 13:00-ը:
Հայտի ձևը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ք. Երևան, Նորք Մարաշ, Արմեն Արմենակյան 2/5, “Սիներջի” Բիզնես կենտրոն, 201 սենյակ, կամ այցելել www.dei.am կայքը: Տեղեկատու հեռախոսահամար` /37410/ 52 61 10: Ծրագրի համակարգող` Լիա Խաչատրյան:
Մրցույթն անցկացվում է համաձայն ՀՀ Նախագահի` “Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին” 2008թ մայիսի 19-ին ընդունված ՆՀ-118-Ն հրամանագրին:






Facebook
Tweet This
Email This Post
