Օգնենք կենդանիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2011 9:56

Էգ շան ձագին նոր տեր է պետք: Նա բակային շուն է, 4-5 ամսեկան, և կդառնա միջինից մեծ չափի: Մեծացող է:  Քոթոթը  սիրում է խաղալ և մարդամոտ է, մաքուր: Նրան առաջ տանն էին պահում, բայց հիմա հին տերը  դուրս է գցել: Նա տունը չի կեղտոտում, սովորել է դրսում հոգալ իր կարիքները: Գիշերը համբերում է  եթե  օրեկան 3-4 անգամ տանել դուրս: Առողջ է. կա անասնաբույժի եզրակացությունը: Խելացի է ` գիտի մի քանի հրամաններ – «ֆու’», «գնա տեղդ», «սպասի»:

Նրան հարմար է պահել թե բնակարանում, և թե կրպակում: Շունը  տաք մորթի չունի և սիրում է տաք տեղ:

Եթե ինչ-որ մեկը կցանկանա շանը տեր կանգնել, զանգահարեք` 055 092 636 , 093 092 636 – հեռախոսահամարներով` Աննային:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply