Մարտի 8-ի 100-ամյակի առթիվ Անգլիայում դրոշ կկարեն կանանց ներքին սպիտակեղենից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2011 21:59

Ամբողջ աշխարհից կանանց կողմից ուղարկված ավելի քան 150 զույգ կիսավարտիք կօգտագործվի Կանանց միջազգային օրվա եւ այս տոնի հարյուրամյակի առթիվ արվեստի եզակի ստեղծագործություն ստեղծելիս: Կանանց սպիտակեղենի այս ատրիբուտը կօգտագործվի «ամենատարբեր կազմվածքների եւ գաբարիտների կանանց փառաբանման համար» այս քաղաքում կայանալիք ֆեմինիստուհիների կառնավալի ժամանակ:

Ինչպես հաղորդել Է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոկորպորացիան, կառնավալի դրոշը կդառնա Անգլիայի Դարեմ քաղաքից նկարչուհի եւ մոդելագործ Ջուլիա Թրիսթոնի եզակի գործը: Տոնի կազմակերպիչը, որն անցկացվում Է Կանանց միջազգային օրվա 100-ամյակի առթիվ, Յորքի համալսարանին կից Կանանց դերի ուսումնասիրման կենտրոնն Է: Յորքի կառնավալին, որը կտեւի երեք օր եւ կավարտվի շաբաթ օրը, կհավաքվեն պատվիրակներ աշխարհի շատ երկրներից՝ «կանանց ստեղծագործական բազմազանությունը տոնելու եւ ֆեմինիզմի նկատմամբ ուշադրություն գրավելու» համար:

Թրիսթոնի խոսքով, ինքը որոշել Է իր ստեղծագործության մեջ օգտագործել ներքին սպիտակեղեն եւ կանանց կոչ Է արել «ցույց տալու կիսավարտիքները», որպեսզի գեղարվեստական ձեւով պատկերի թույլ սեռի ներկայացուցիչների ամբողջ բազմազանությունը: «Ներքին սպիտակեղենը շատ պերճախոս կերպով կարող Է պատմել կնոջ մասին, ով Էլ որ նա լինի»,- գտնում Է նկարչուհին: Նրա կոչին արձագանքել են կանայք աշխարհի շատ երկրներից, նույնիսկ այնպիսի հեռավոր երկրներից, ինչպիսիք են Ավստրալիան եւ Միացյալ Նահանգները:

«Ես կցանկանայի կառնավալային դրոշի օրինակով ցույց տալ, թե ներքին սպիտակեղենը որքան շատ բան կարող Է պատմել կանանց մասին, անկախ նրանց կարգավիճակից եւ արտաքին տեսքից, այս գործում մենք ամենայն հպարտությամբ եւ ազնվությամբ ընդհանուրի դիտմանն ենք ներկայացնում հագուստի այն առարկան, որը սովորաբար մնում Է անտեսանելի եւ համարվում Է արգելված»,- ասել Է Թրիսթոնը:

Դիտվել է 3589 անգամ:
Print Friendly

Leave a Reply