Անի Ժիրարդոյին թաղեցին Էդիտ Պիաֆի և Իվ Մոնտանի կողքին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 21:52
Ֆրանսիայի մայրաքաղաքում հրաժեշտ տվեցին թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի Աննի Ժիրարդոյին,ով մահացել էր մարտի մեկին: Նրան թաղեցին Փարիզի արևելյան մասում գտնվող Պերնը-Լաշեզ գերեզմանատանը,որտեղ գտնվում են երգիչներ Էդիտ Պիաֆի, Ժիլբերտ Բեկոյի, Իվ Մոնտանի, գրող Օնորե դի Բալզակի և ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Ժան Մուլանի գերեզմանները:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ –ՏԱՍՍ-ը , հոգեհանգիստը կատարվել է Փարիզի կենտրոնում հայտնի Սեն-Ռոկ մատուռում `Սենտ Օնորե փողոցի վրա, որտեղ ավանդաբար կատարում են մշակույթի գործիչների հոգեհանգիստները: Եկեղեցու մուտքը ազատ էր բոլորի համար, իսկ հրավիրվածների մեջ էին Ալեն Դելոնը և Ժան-Պոլ Բելմոնդոն: Փարիզեցիների կարծիքով արարողությանը ներկա էին նույնքան մարդ ինչքան կուտյուրե Իվ Սեն Լորանի թաղմանը: Թաղմանը ներկա էր մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը:
Ժիրադոյի երեխաները եկեղեցում ,դագաղի մոտ տեղադրել էի կարմիր վարդերից մեծ պսակ հետևյալ մակագրությամբ “Կեցցե կյանքը”: Ֆրանսիական թատրոնի և կինոյի դերասանուհի Իզաբել Աջանիի կողմից դրված պսակի վրա գրված էր “Ֆրանսիական դերասանուհիների մոր համար” :
Իր արվեստի երկար կյանքի ընթացքում Անի Ժիրարդոն նկարահանվել է ավելի քան 120 կինոժապավեն և խաղացել տասնյակ դերեր թատրոնում: Կյանքի վերջին տարիներին դերասանուհին տառապում էր Ալցգելմերի հիվանդությունից և պրակտիկորեն կորցրել էր հիշողությունը:






Facebook
Tweet This
Email This Post
