Մեծ Բրիտանիայում 5-ֆունտանոց մետաղադրամ Է հատվել արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլտոնի հարսանիքի առթիվ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2011 22:51

Մեծ Բրիտանիայի դրամահատարանը 5-ֆունտանոց մետաղադրամ Է հատել թագուհու թոռան՝ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլտոնի՝ ապրիլի 21-ին կայանալիք հարսանիքի առթիվ: Այս մասին ասված Է Թագավորական դրամահատարանի հաղորդագրության մեջ: Մետաղադրամի մի կողմում խոշոր պլանով պատկերված են Ուիլյամի եւ Քեյթի դեմքերը, որոնք նայում են միմյանց: Մյուս կողմում փեսացուի տատի՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու դիմանկարն Է:

Ինչպես հաղորդել Է Թագավորական դրամահատարանը, մետաղադրամի Էսքիզը պատվիրվել Է քանդակագործ Մարկ Ռիչարդսին: Էսքիզին հավանություն են տվել ինքն արքայազն Ուիլյամը եւ թագուհին: Դրամահատարանի հաղորդագրության մեջ ոչինչ չի ասված, թե իր դիմանկարին հավանություն տվել Է արդյոք Քեյթ Միդլտոնը, բայց Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները չեն կասկածում, որ արքայազնը խորհրդակցել Է հարսնացուի հետ՝ նախքան դրամահատմանը հավանություն տալը:

Մետաղադրամը շրջանառության մեջ կդրվի մարտի 16-ին, այն լայն դրամաշրջանառության մեջ չի մտնի, քանի որ կվաճառվի դրամահավաքներին եւ պարզապես հուշանվերների սիրահարներին: Այն կարելի Է պատվիրել Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանի կայքում: Մետաղադրամը պատրաստված Է մի քանի տարբերակով. պղնձա-նիկելային համահալվածքից (վաճառքի Է հանվում 9,99 ֆունտ գնով), արծաթից (55,5 ֆունտ), արծաթից՝ ոսկեզոօծված (85 ֆունտ), կրկնակի հաստությամբ մետաղադրամ արծաթից (89,99 ֆունտ), ոսկուց (հազար 550 ֆունտ) եւ պլատինից (5 հազար 450 ֆունտ):

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միակ մետաղադրամը, որը թողարկվել Է թագավորական հարսանիքի պատվին, 20-փենսանոցն Է, որը հատվել Է 1981 թվականին ի նշանավորումն Ուիլյամի ծնողների՝ արքայազն Չառլզի եւ իշխանուհի Դիանայի ամուսնության, որը ողբերգաբար զոհվեց 1997 թվականին:

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply