ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար ԱԳՆի մեկնաբանությունը ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի պաշտպանության բանակի զինվորին սպանելու կապակցությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 4, 2011 20:55

Այսօր Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում՝ դիպուկահարի կրակոցով սպանելով Պաշտպանության բանակի զինվորի:
ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու եւ իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին փորձելով լարել մթնոլորտը` Նախագահական հանդիպումից առաջ:
Ադրբեջանի այս պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply