«Կինոթատրոն անիվների վրա» ծրագրի շրջանակներում կինոդիտումներ կանցկացվեն Տավուշում և Սյունիքում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 10, 2009 13:21

dslr_cinema_bundle_lgՀայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է մինչև ընթացիկ տարվա վերջ «Կինոթատրոն անիվների վրա» ծրագրի շրջանակներում կինոդիտումներ անցկացնել Տավուշում և Սյունիքում:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն «Արմենպրես»-ին ասել է, որ ծրագիրն իրականացվում է 2007թ-ից, որի շրջանակներում կինոդիտումներ են իրականացվել գրեթե բոլոր մարզերում: Նրա խոսքով` աշխատանքային խմբերը` ռեժիսորներ, դերասաններ, փորձագետներ, մեկնում են հանրապետության սահմանամերձ համայնքներ և տեղում ներկայացնում թե հին, թե վերջին ժամանակահատվածում նկարահանված ֆիլմեր:

Գևորգյանը նշել է նաև, որ ծրագիրը մեծ նշանակություն ունի մարզերի բնակիչների համար, քանի որ այն հնարավորություն է տալիս նրանց ոչ միայն տեղեկանալ կինոարվեստի նորություններին, այլև անմիջական շփում ունենալ ֆիլմերի ստեղծագործական կազմի հետ:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply