Մեկնարկում է կատարողական արվեստի “Երկիրը սպիտակ թևերի տակ” խորագրով պատանեկան 7-րդ միջազգային փառատոնը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 20:14
2011թ. ապրիլի 25-30-ը Բելառուսի Մոզիր քաղաքում կկայանա “Երկիրը սպիտակ թևերի տակ” խորագրով պատանի տաղանդների 7-րդ միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է չեռնոբիլյան անցքերի օրերին` 1998 թ. ապրիլին:
Պատանի կատարողների սույն փառատոնին /1998, 2000, 2002, 2005, 2007, 2009 թթ./ իրենց մասնակցությունն են բերել ավելի քան երկուսուկես հազար պատանիներ` Ճապոնիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Բուլղարիայից, Մակեդոնիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից, Վրաստանից, Կիրգիզիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և այլ երկրներից:
“Երկիրը սպիտակ թևերի տակ” պատանի տաղանդների 7-րդ միջազգային փառատոնի մասնակցության հայտերի ընթացակարգի և մանրամասն այլ տեղեկությունների համար այցելել` www.mozyr-fest.by կայքէջ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մինչև ս.թ. մարտի 15-ն է:






Facebook
Tweet This
Email This Post
