Ստեփանակերտի միակ թատրոնի շենքը կվերանորոգվի
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 1, 2009 19:12
1932 թ.-ին հիմնված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերջապես կնորոգվի. այս մասին այսօր հայտնել է ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հակոբյանը:
«ՀՀ Մշակույթի նախարարության հետ պայմանավորվածության համաձայն` կսկսի մեծ ակցիա` գումարներ հայայթելու նպատակով»,-ասաց Հակոբյանը:
2007 թ. տվյալներով` թատրոնի կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասը կտրամադրի ԼՂՀ կառավարությունը:
Ղարաբաղում թատրոնի վերանորոգման մասին խոսվում է տարիներ շարունակ. հատկապես նախընտրական քարոզարշավների ժամանակ «թատրոնի հարցը» դառնում է «քվեաբեր» խաղաթուղթ:
Իսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը դեռևս 2006-ի նոյեմբերին էր ասում, որ այդ տարվա հունվարից շենքը նորոգվելու է. խոստացված 2 ամիսը հատեց 2 տարվա սահմանագիծը:
Ժամանակին անգամ Փափազյանի «Օթելլո»-ին արժանացած ղարաբաղյան թատրոնում այսօր տարին հազիվ մեկ ներկայացում է բեմադրվում: Վթարային շենքի խոնավ պատերի ներսում` կիսաքանդ առաստաղի տակ, ներկայացման տոմսն արժե 500 դրամ: 77-ամյա թատրոնի աշխատակիցներն անգամ չեն հիշում, թե վերջին անգամ երբ է թատրոնը նորոգող ձեռքեր տեսել:






Facebook
Tweet This
Email This Post
