Զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող` 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 4, 2011 16:08

Այսօր ժամը 14:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող` 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկյանը: Հատկանշական է, որ սա վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է, որը բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով: Հիշեցնենք, որ նախօրյակին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Ջրաբերդի մերձակա պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Աշոտի Ավդալյանը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply