Ինչպիսի՞ն կլինի հանրության վերաբերմունքը խորհրդարանում սփյուռքի ներկայացվածության վերաբերյալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 4, 2011 15:56

Հանրային խորհրդի Ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հարցերով հանձնաժողովը  կայքում նախաձեռնում է նոր հարցումներ  խորհրդարանում սփյուռքահայերի մասնակցության նպատակահարմարությունը պարզելու նպատակով:

Դեկտեմբերի 27-ից գործում է  «Հանրային կարծիքի շտեմարան» տեղեկատվական բազայի ձևավորման նպատակ ստեղծված  ինտերնետ հետազոտությունների կայքը:

Հանձնաժողովի նախագահ  Արշակ Սադոյանն ասաց, որ պատրաստվում են նամակներ ուղարկել մոտ 200 գաղթօջախների՝ պարզելու նրանց  կարծիքը այդ մասին:

«Մենք պետք է հասկանանք, թե խնդիրներին  պետք է դիմակայենք այս  3 մլն-ո՞վ, թե՞ ամբողջ սփյուռքով,- մանրամասնեց Սադոյանը,- խոսքը  վերաբերվում է ընդհանուր կառավարման գործընթացներին, այլ ոչ թե սփյուռքահայերի մասնակցությունը Հայաստանի  ներքին խնդիրներին»:

Պարոն Սադոյանը քննարկվող խնդրի հարցադրումը պարզելու նպատակով հրավերներ էր ուղարկել ԱԺ խորհրդարանական ուժերին և սփյուռքահայության խնդիրեներով զբաղվող տարեբր կառույցների, սակայն քննարկմանը եկել էին միայն   Հայկական համաշխարհային կոնգրեսի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները:

Կայքում կա ֆորում, որտեղ կարելի է առաջարկություններ հնչեցնել, թե որ ոլորտում ցանկալի կլիներ հարցումներ անելը:

Առաջիկայում ծրագրվում է հարցումներ անցկացնել գնաճի, ԱՊՊԱ ապահովագրական վճարենի, ՀՀ-ում համակարգչային հագեցվածության աստիճանի, հեռահաղորդակցման ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ:

Առաջիկայում կայքի հարցումների ոլորտներն ավելի կմեծանան: Սադոյանը հայտնեց, որ ունեն հարցում անցկացնելու պատվեր: Սակայն նա գերադասեվց դեռևս չբարձրաձայնել պատվիրատուի անունը: Խոսքը վերաբերվում է ինտերնետից օգտվողների «ծագումնաբանությանը». որտեղից են նրանք օգտվում. տանից, աշխատանքի տեղից, թե ինտերնետ ակումբներից:

Այս ընթացքում անցկացվել են 15 ուսումնասիրություն, որոնք առնչվել են 150 ընկերությունների: Կայքն ունեցել է 21 000 այցելու Հայաստանից և 420 000 այցելություններ Սփյուռքից:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply