Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը մահամերձ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2011 15:32

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը, որ փախել էր երկրից հուզումների ժամանակ, հայտնաբերվել է Սաուդյան Արաբիայում: Նա փորձում է բուժվել մահացու հիվանդությունից. Մուբարաքը հիվանդ է քաղցկեղով: Նա քիմիաթերապիա է անցնում Թաբուկ քաղաքում:  Նրան ախտորոշել են` ենթաստամոքսագեղձի քաղցկեղ: Թե ինչպես է հաջողվել հիվանդ Մուբարաքին հեռանալ երկրից` հանելուկ է, նրան արգելված էր երկրից դուրս գալ: Մեկ տարի առաջ Մուբարաքը հոսպիտալացվել էր Գերմանիայում: Այն ժամանակ հեռացրել էին նրա լեղապարկը և տասներկումատնյա աղիքի պոլիպը: Սակայն այն ժամանակ քաղցկեղ չէին հայտնաբերել: Այժմ Եգիպտոսում հարաբերական հանգիստ է, իսկ Մուբարաքն իր հայրենիքից հեռու մահանում է քաղցկեղից:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply