Պարզվել է արվամոլության հայրենիքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 15:16
Սոցիոլոգները մի շարք ուսումնասիրություններ են կատարել` պարզելու, թե որտեղ է առաջացել արվամոլությունն իբրև սոցիալական երևույթ: Պարզվեց, որ այն առաջին անգամ նկարագրվել է Գերմանիայում: XIX դարում արվամոլությունը քրեական օրենսգրքով համարվել է հանցագործություն: Սակայն երբ գերմանական հասարակությունն ակտիվորեն քննարկում էր հոմոսեքսուալ հարաբերությունները, հայտնվեց հոգեբան սեքսոլոգ Ռիխարդ ֆոն Քրաֆթ-Էբինգի սեքսուալ շեղումներին մասին աշխատությունը, որում հոմոսեքսուալիզմն այդպիսին չի համարվում: Այն ժամանակներում է հիմնադրվել Գիտական-հումանիտար կոմիտեն, որը գոյություն ունի մինչ օրս: Այդ կառույցի գործունեության նպատակը սեքսուալ փոքրամասնության իրավունքների պաշտպանությունն էր: Այդ կառույցն էական ներդրում ունի հոմոսեքսուալ հարաբերություններից հանցանքի գործոնը վերացնելու հարցում:






Facebook
Tweet This
Email This Post
