Նշանակվել են ռեկտորների պաշտոնակատարներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2011 14:55

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել “Երևանի պետական տնտեսագիտական համալսարան”, “Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան”, “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ”, “Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան”, “Գավառի պետական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:
Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել.

“Երևանի պետական տնտեսագիտական համալսարան”- Կորյուն Աթոյանը,
“Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան”- Դերենիկ Դումանյանը,
“Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ”- Արմեն Մազմանյանը,
“Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան”-Հովհաննես Թոքմաջյանը,
“Գավառի պետական համալսարան”- Ռուզան Հակոբյանը:
Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով և սահմանված ժամկետներում:


Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply