Սոֆի Լորենի գեղեցկության գաղտնիքները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 7, 2011 3:17

2010 թ. լրացավ հանրահայտ դերասանուհու 76 տարին, իսկ 73 տարեկանում նա մերկ լուսանկարվել է Pirelli! օրացույցի համար:

Ինչպե՞ս է նրան հաջողվում պահպանել գեղեցկությունն ու հմայքը

Արտիստուհու խոսքով` գեղեցկությունը ջանք ու խնամք է պահանջում: Ոչ մի պլաստիկ վիրահատություն, ոչ մի իմպլանտանտ կամ ներարկում չեն կարող գեղեցկացնել կնոջն  այնքան, ինչքան ինքդ քեզ, եթե  դրա համար ամեն օր աշխատես:

Ընդ որում, ամեն ինչ պետք է սկսել կերպար ստեղծելուց.«Ես միշտ ապշել եմ` տեսնելով, թե ինչքան են կոստյումը, դիմահարդարումն ու սանրվածքը նպաստում կերպարի ստեղծմանը»: Ինչի՞ն պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել.

  1. 1. Մազերին

Մազերը կօգնեն ձեզ կյանքի թելադրած ցանկացած դեր կատարելու անբռնազբոս ու մեծ վարպետությամբ: Կարևոր է պարզապես որոշել  մազերի տեսակն ու հատկությունները: Տարիքով, դեմքի ձևով,  մաշկի ու աչքերի  գույնով առաջնորդվելով` կարելի է համապատասխան սանրվածք ու գույն ընտրել:

  1. 2. Մաշկը

«Խնամելով մեր մաշկն այսօր, ըստ էության,  աշխատում ենք ապագայի համար, քանի որ լավ մաշկ ունեցող կինը նայվում է բոլոր տարիքներում»: Ամենից շատ յուղոտ մաշկ ունեցողների բախտն է բերել, քանի որ նրանք ուշ են կնճռոտվում: Բացի այդ, յուղոտ մաշկ ունեցողը վաղ հասակից է հոգ տանում դրա մասին. սակայն տարիքի հետ մաշկի յուղոտությունը նվազում է , ուստի պետք է ժամանակին կանգ առնել ու նախկին միջոցները չկիրառել, քանի որ դրանցով մեծ վնաս կհասցնեք մաշկին:

Իսկ չոր կամ նորմալ մաշկ ունեցողները երիտասարդ տարիքում կարծում են, թե այդպես միշտ է լինելու, չեն հասկանում, որ գեղեցկությունը պարգև է, որը պետք է պահպանել, իսկ մաշկը` խնամել խոնավացնող քսուքներով: Աչքերի կոսմետիկան պետք է  մաքրել սովորական ձեթով, քանի որ  աչքի շուրջ մաշկն ավելի չոր է և նուրբ: Չի կարելի նաև լվացվելու համար օգտագործել  շատ տաք կամ շատ  սառը ջուր:

3. Իրանը և կենսակերպը

Իտալական աստղը պառկում է քնելու ժամի 21-ին: Ննջասենյակի ջերմաստիճանը +21՞ C Է: Արթնանում է առավոտյան 6-ին, որպեսզի զգա, թե ինչպես է աշխարհն արթնանում քնից, ապա բաց լուսամուտի մոտ 10 րոպե գիմնաստիկա է անում, ծանրաձողեր բարձրացնում: Դրանից հետո սառը-տաք  ցնցուղ է  ընդունում, որն օգնում է բարձրացնելու տոնուսը և պահպանելու կրծքի ձևը:

4. Սննդակարգ

Դերասանուհին պաշտում է մակարոնեղենը: 173 սմ  հասակով նա կշռում է 60 կգ: Երեք ամիսը մեկ անգամ երկօրյա բեռնաթափման օր ունի: Երկու օր իրար հետևից ուտում է թարմ մրգեր ու բանջարեղեն և խմում բնական հյութեր: Դա այնքան էլ բարդ սննդակարգ չէ: Իսկ ամենօրյա սննդի համար  գերադասում է սկզբից ուտել  սպիտակուցային մթերքը, ապա մի քանի րոպե անց` ապուր, կարտոֆիլ կամ էլ աղցան: Ահա դերասանուհու մեկ օրվա  սննդակարգը.

Նախաճաշ. կաթնապուր կամ էլ յոգուրտ` մյուսլիի հետ: Մի խաշած ձու, միրգ և միկ կտոր   հաց:

Ճաշ. ձուկ կամ էլ անյուղ միս, ցանկացած ապուր, բանջարեղենային աղցան:

Ընթրիք, անյուղ ապխտած մթերք, ձուկ, կանաչ բանջարեղեն, միրգ:

Օրվա ընթացքում խմում է 2 լ հանքային ջուր` առանց գազի, փոքր կումերով:

5. Ոճը

Գեղեցիկ հագնվելու մասին շատ գրքեր են գրվել: Տարիքին ու կառուցվածքին համապատասխան հագնվելն իսկական արվեստ է: Գեղեցիկ շարժվելը Սոֆիի այցեքարտն է, որը պետք է սովորել:

6.Հոգի+բնավորություն

«Գեղեցկությունը պայմանավորված է նաև բարությամբ, խելքով և, իհարկե, երևակայությամբ, առանց ինչի տպավորիչ կին չես դառնա»,-ասում է Սոֆին: Հմայիչ, բարի, նրբազգաց լինել ու շարունակել կին մնալ. այս որակները նույնպես խիստ կարևոր են: Ամեն օր թերությունների, վատ սովորությունների դեմ պայքարելու ու արտաքինի մասին հոգ տանելու համար պարզապես պետք է սիրես ու հարգես ինքդ քեզ:

Դիտվել է 3601 անգամ:
Print Friendly

Leave a Reply