«Ինչի մասին են մտածում տղամարդիկ սեքսից բացի» գիրքը` առանց տեքստի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 14:14
Բրիտանացի Շերիդան Սիմով հրատարակել է «Ինչի մասին են մտածում տղամարդիկ սեքսից բացի» գիրքը, որում պարզվեց ոչ մի տող չկա. Հրատարակությունը 200 դատարկ էջից բաղկացած գիրք է, ատվարաթղթե կազմով: Չնայած գիրքը ըստ էության դատարկ է, այնուամենայնիվ այն Մեծ Բրիտանիայում բեստսելեր է դարձել:
Այն մեծ մասսայականություն է վայելում ուսանողների մեջ, քանի որ գիրքը կարելի է օգտագործել իբրև սովորական տետր:«Ես գիրքը նվիրել եմ իմ բարեկամին, նպատակս կատակել էր, իսկ նա սկսեց այն օգտագործել որպես տետր: Կարծում են, հիմա բոլոր ուսանողներն ունեն այսպիսի տետր»: Ուսանողական հիթը կարելի է ձեռք բերել ինտերնետ-խանութի միջոցով և արժի 4 ֆունտ 69 փեննի(մոտ 7,6 դոլար):






Facebook
Tweet This
Email This Post
