«Փյունիկը» 346-րդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 4, 2011 14:19

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն 400 ակումբների ցանկը: Թիմերի վարկանիշները հաշվարկելիս հաշվի են առնվել 2010-ի մարտից մինչև 2011-ի փետրվար ընկած ժամանակահատվածում գրանցված արդյունքները:  Երևանի «Փյունիկը» 346-րդ տեղում է: Իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնում է ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիր «Ինտերը»: Ապա հաջորդում են իսպանական «Բարսելոնան» և  Մադրիդի «Ռեալը»: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաև Մյունխենի «Բավարիան», բրազիլական «Ինտերնասիոնալը», «Մանչեսթեր Յունայթեդը», արգենտինական «Էստուդիանտեսը», «Լիվերպուլը», «Պորտոն» և «Չելսին»: Իսկ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների թիմերից ամենաբարձր վարկանիշն ունի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Զենիթը», որը 11-րդ տեղում է: Ուկրաինայի ներկայացուցիչ Կիևի «Դինամոն»  18-րդ տեղում է: 22-րդ հորիզոնականն է զբաղեցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ն:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply