Աղցան «Արև»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 4, 2011 1:42

Բաղադրությունը

2 ձու

200 գ ընկույզ

2 նարինջ

300 գ հազարի տերևներ

2 ճ/գ բուսական յուղ

1 ճ/գ կիտրոնի հյութ

1 ճ/գ մեղր

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Ձուն եփել 15 րոպե, մաքրել, դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, յուրաքանչյուր դեղնուցը մեջտեղից կիսել. սպիտակուցը բարակ շերտերով կտրատել: Ընկույզը մանր կտրատել, նարինջը մաքրել, շերտերի բաժանել: Հազարի տերևները խոշոր կտորներով կտրատել: Բուսական յուղը թեթևակի հարել կիտրոնի հյութի և մեղրի հետ, աղ, պղպեղ ցանել: Ձվի սպիտակուցը, ընկույզը, հազարի տերևները նարնջի կտորները խառնել և լցնել մատուցվող ափսեի մեջ: Մեջտեղում դնել ձվի կիսած դեղնուցները, լցնել բուսական յուղի զանգվածը և անմիջապես մատուցել:

Դիտվել է 1775 անգամ:
Print Friendly

Leave a Reply