Նռնաքարե ապարանջան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 4, 2011 2:39

Բաղադրությունը

300 գ խաշած հավի  փափկամիս

150 գ սոխ

300 գ կարտոֆիլ

300 գ բազուկ

50 գ հունական ընկույզ

1 խոշոր նուռ

աղ և մայոնեզ

Պատրաստման եղանակը

Հավի միսը մանր կտրատել, ապա սոխը մանրացնել ու  քիչ քանակությամբ ձեթի մեջ տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Ավելացնել հավի միսը, աղ ցանել ու կրկին տապակել մի փոքր ու  սառեցնել: Բազուկը խաշել ու մանր քերիչով քերել: Ընկույզը մանր կտրատել, ապա խառնել բազուկի հետ ու մի քիչ աղ ցանել: Կարտոֆիլը խաշել ու քերել մանր քերիչով:

Մեծ տափակ  ափսեի կենտրոնում բաժակ դնել ու դրա շուրջը լցնել կարտոֆիլն ու մայոնեզապատել, ավելացնել հավի միսը սոխով ու կրկին մայոնեզապատել, ապա ավելացնել բազուկը ու կրկին մայոնեզապատել: Այս ամենը զարդարել նռան հատիկներով ու բաժակը հեռացնել:

Դիտվել է 3926 անգամ:
Print Friendly

Leave a Reply