Մորակոտ կոչվող թայֆունը հասել է Չինաստան. Էվակուացվել է 1 միլիոն մարդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 10, 2009 12:45

5140Գրեթե մեկ միլիոն մարդ էվակուացվել է Չինաստանի հարավարևելյան շրջաններում բռնկված փոթորկի հետևանքով:

Մորակոտ կոչվող թայֆունը`119 կմ/ժ քամու արագությամբ, հասել է Ֆուցզյան նահանգ: Ինչպես հաղորդում են չինական տեղի զանգվածային լրատվամիջոցները, կիրակի օրը տեղի ժամանակով 16.20-ին Ֆուցզյան նահանգի Բեյբի քաղաքի երկինքը դարձել է միանգամից մուգ: Քամին արմատախիլ է արել ծառեր:
Ավիաընկերությունները հետաձգել են թռիչքները, ճանապարհները «ջրահեղձ» են եղել ու երթևեկելի չեն, իսկ իշխանությունները հնարավոր վտանգավոր բնակավայրերից էվակուացրել են մեկ միլիոն մարդու:

«bbcrussian.com» կայքի հաղորդմամբ` մինչ այս պահը դեռ Չինաստանում հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին. չորսամյա տղան մահացել է շենքի փլուզման հետևանքով:  Իսկ Ճապոնիայում 9 մարդ է զոհվել Էտաու թայֆունի հետևանքով, իսկ հորդառատ անձրևները հասել են երկրի արևմտյան սահմաններ:

Օգոստոսի 7-ին էլ Մորակոտ կոչվող փոթորիկը`143 կմ/ժ քամու արագությամբ, հասել էր Թայվան` հեղեղելով Կղզու ափերը: Ըստ Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալության` կառավարական կառույցները, դպրոցները և Թայվանի Ֆոնդային բորսան դադարեցրել էին աշխատանքները:
Հիդրոօդերևութաբան Քևին Քորիվոն կանխատեսել էր, որ թայֆունի ազդեցությունը մասսայական կլինի: Միաժամանակ նա նշել էր, որ Թայվանի` թայֆուններին դիմակայելու պատրաստվածությունը բարձր է:

Թայֆունների սեզոնը, ի դեպ, հարավարևելյան Ասիայում սկսում է հուլիսից և տևում մինչև սեպտեմբեր:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply