Հաղթանակ` մեկնարկային խաղում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 4, 2011 12:34
Մալթայում մեկնարկած ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը հաղթանակով սկսեցին Հայաստանի ներկայացուցիչները: Մերոնք առաջին խաղում մրցեցին Ֆարերյան կղզիների թիմի հետ և առավելության է հասան 1:0 հաշվով: Արդեն 8-րդ րոպեին միակ գնդակը մրցակցի դարպասը խփեց Գայանե Կոստանյանը: Երկրորդ խաղակեսը Հայաստանի հավաքականն անցկացրեց 10 ֆուտբոլիստուհիներով: Առաջին խաղակեսի վերջին հեռացվել էր Էլեոնորա Դավթյանը: Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Քրիստինե Ալեքսանյան, Քրիստինե Մանգասարյան, Վարդինե Խանզատյան, Գայանե Կոստանյան (Մարիամ Ստեփանյան, 37, Օլգա Օսիպյան, 90+2), Արմինե Խաչատրյան, Լիլիթ Կարապետյան, Էլեոնորա Դավթյան, Մարինե Կարապետյան:Խմբի մյուս խաղում Մալթայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչներին:Մարտի 5-ին Հայաստանի մրցակիցը կլինի Վրաստանի թիմը:






Facebook
Tweet This
Email This Post
