Տոմսերի վաճառքը` մարտի 10-ից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 4, 2011 12:22
Մարտի 10-ից կսկսվի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մարտի 26-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Հայաստանի և Ռուսաստան հավաքականների հանդիպման տոմսերը: Դրանց արժեքը կլինի 3-7 հազար դրամ. 7000 դրամ` արևմտյան տրիբունա, 5000 դրամ` արևելյան տրիբունա և 3000 դրամ` հարավային և հյուսիսային տրիբունաներ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Տոմսերը վաճառվելու են միայն «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղներում: Մեկ անձը առավելագույնը կարող է ձեռք բերել 4 տոմս:






Facebook
Tweet This
Email This Post
