Թոշակառու կինը 204 հարվածով սպանել է կողակցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2011 12:22

60-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել կողակցին սպանելու  կապակցությամբ: Հետաքննության վարկածի համաձայն, մերձմոսկովյան Ստուպինսկի շրջանում բնակվող թոշակառու կինը` վիրավորանքից զայրացած հարձակվել է իր 70-ամյա կողակցի վրա: Կինը վերցրել է ձեռի տակ պատահած գործիքները` դանակ, կացին և այլ կենցաղային իրեր ու 204 հարված հասցրել բազմոցին պառկած տղամարդուն: Մի քանի ժամ անց տուժածը մահացավ  հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքում: Կասկածյալը ձերբակալված է:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply