Գերմանիայում կցուցադրվի ֆիլմ Հիտլերի երիտասարդության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2011 11:54

Մարտից Գերմանիայում կցուցադրվի շվեյցարացի ռեժիսոր Ուրս Օդերմաթի”Իմ պայքարը” ֆիլմը, որը պատմում է Ադոլֆ Հիտլերի Վիեննայում անցկացրած պատանության տարիների մասին: Այն նկարահանվել է  Ջորջ Տաբորիի համանուն  պիեսի հիման վրա, որը մեծ հաջողություն ունի:

Ըստ սյուժեի , Հիտլերը գալիս է  Վիեննա` Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու: Նա տեղավորվում է  տուն չունեցողների ապաստարանում` երկու  ավստրիացի հրեաների հետ: Նրանցից ավագը Հիտլերին իր խնամքի տակ է վերցնում. լվանում է, եփում նրա համար, հետևում արտաքինին և նույնիսկ բեղերը կտրատում`  դառնալով “հիտլերյան ոճի” կերտողը: Նա երիտասարդին վստահում է, անկեղծանալով ասում, որ պատրաստվում է “Իմ կյանքը” վերնագրով գիրք գրել, սակայն  կարծում է , որ այն ականջ  է ծակում և դարձնում է `”Իմ պայքարը”: Հենց այս տարեց հրեան է մխիթարում Հիտլերին, երբ վերջինս երկրորդ անգամ է  տապալում քննությունները և նույնիսկ որոշում ինքնասպան լինել: Հրեան խորհուրդ է տալիս Հիտլերին, ուժերը փորձել քաղաքականության մեջ:

Հիտլերի դերում հանդես է եկել Թոմ Շիլլինգը, որ դերին համապատասխանելու համար նիհարել է 10 կգ և յուրացրել Հիտլերի բարբառը:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply