Հայաստանում ԱՄՆ դեսպանը և Ամերիկյան Համալսարանը սկսում են 2011 թվականի մենթորական ծրագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2011 10:48

Ս.թ. թվականի մարտի 3-ին դեսպան Մարի Լ. Յովանովիչը, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) պրովոստ և փոխնախագահ դոկտոր Լուսիգ Դանիելյանը բացեցին 2011 թվականի մենթորական ծրագիրը ՀԱՀ 56  ուսանողների և խորհրդատու-ուղղորդող կանանց համար: Հայ կին առաջնորդները կտան գործնական խորհուրդներ, կկիսեն իրենց փորձը և օրինակ կծառայեն երիտասարդ խոստումնալից ուսանողների համար: Բացման ելույթներով հանդես եկան դեսպան Յովանովիչը և դոկտոր Դանիելյանը:

Լավ ուղղորդող և խորհրդատու ունենալը արժեքավոր դեր է կատարում  երիտասարդ կնոջ զարգացման մեջ:  Ուղղորդողները խորհորդներ են տալիս երիտասարդ առաջնորդների հաջորդ սերնդի ներկայացուցիչներին` կիսելով իրենց փորձն ու գիտելիքները: Այս ծրագիրը կքաջալերի երիտասարդ կանանց զարգացնել իրենց մասնագիտական հետաքրքրությունները և տաղանդը` միաժամանակ հասարակությանը տրամադրելով խորհրդատու-ուղղորդողի իրենց ծառայությունը:

Իր խոսքում դեսպան Յովանովիչը նշեց, որ “Հայաստանին անհրաժեշտ են կանայք, ովքեր առաջնորդող դեր կստանձնեն երկրի առջև ներկայումս ծառացած խնդիրներին դիմակայելու գործում: Կանայք կազմում են Հայաստանի բնակչության 50%-ից ավելը և յուրաքանչյուր կնոջ տաղանդը, ուժը և խիզախությունը Հայաստանի համար անհրաժեշտ են: Ոչ մի երկիր չի կարող իրեն թույլ, որ անտեսվի իր մարդկային ներուժի կեսը:” Նա շնորհավորեց կանանց իրենց մասնակցությունը ծրագրում  ցուցաբերելու առիթով և մաղթեց նրանց մեծամեծ հաջողություններ:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply