Սիբիրյան խանութում մի գողը մյուսին գարեջուր է վաճառել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 10:53
Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում խանութ մտած գողը գարեջուր է վաճառել պատահական գնորդին, իսկ վերջինս էլ գողացել է նրա բաճկոնը: Հետաքննության վարկածի համաձայն, ուշ երեկոյան Լյանտոր քաղաքում հարբած քաղաքացին մոտեցել է խանութի պատուհանիկին: Այն փակ գտնելով տղամարդը փայտով կոտրել ` ապակին ու հանել իր բաճկոնը, որպեսզի կարողանա ներս մտնել: Այդ պահին մի գնորդ է մոտեցել մեքենայով ու երկու շիշ գարեջուր խնդրել: Գողը վաճառել է գարեջուրը և ազնվորեն մանրադրամը վերադարձրել: Իսկ մինչ այդ գնորդը խանութի մոտ նկատել էր գետնին դրված բաճկոնը: Գնումը վերցնելով, բաճկոնն էլ հետը` նստել է մեքենա ու սլացել: Իսկ գողը` վերցնելով դրամարկղի բոլոր փողերը ցանկացել է հեռանալ եկած ճանապարհով, սակայն այս անգամ չի ստացվել. նա խցկվել- մնացել է պատուհանիկում, որտեղ էլ նրան բռնել են:






Facebook
Tweet This
Email This Post
