Օբաման պահանջում է Քադաֆիի հրաժարականը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 10:25
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համառորեն կոչ է արել Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիին հրաժարական տալ: Նա նաև թույլ է տվել, որ մերձավորարևելյան տարածաշրջանում գտնվող ամերիկյան ինքնաթիռները և ուղղաթիռները օգնեն եգիպտացի փախստականներին Թունիսից վերադառնալու տուն:
Ինչպես հաղորդում է “Ամերիկայի ձայնը”, Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ինչպես և ամբողջ աշխարհը, վրդովված է Լիբիայի ժողովրդի դեմ գործադրված “սոսկալի” բռնության պատճառով: “Բռնությունը պետք է դադարեցվի: Քադաֆին կորցրել է իր լեգիտիմությունը, նա իրավունք չունի կառավարելու երկիրը և պետք է հեռանա: Նրանք էլ, ովքեր բռնություն են կիրառում Լիբիայի ժողովրդի դեմ, պատասխանատվության կենթարկվեն”,- ասել է նա:
ԱՄՆ նախագահը խորհուրդ է տվել լիբիացիներին, որոնք տատանվում են քաղաքական դիրքորոշման հարցում, հրաժարվել գործող իշխանությունների աջակցությունից: “Նրանք պետք է իմանան, որ պատմության ընթացքը Քադաֆիի դեմ է, և Լիբիայի առաջնորդի աջակցությունը և նրա` բռնություն կիրառելու հրամանները կատարելու պատրաստակամությունն այն է, ինչի համար ստիպված կլինեն պատասխան տալ” ,- ասել է Օբաման:






Facebook
Tweet This
Email This Post
