Վերջին “Դիսկավերիի” առաքելությունը կերկարաձգվի մեկ օրով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 10:24
NASA-ն շաթլներից վերջին “ “Դիսկավերիի” առաքելությունը մեկ օրով երկարաձգելու որոշում է կայացրել: Կանավերալ հրվանդանում վայրէջքը նախատեսված 2011-ի մարտի 8-ից տեղափոխվել է մարտի 9-ին: Այդպիսով շաթլի առաքելությունը 13 օր կդառնա: Լրացուցիչ մեկ օրը աստղագնացները կծախսեն մոդուլների վրա աշխատելով և աղբը բեռնանավի վրա բարձելով: Շաթլը մեկնարկել էր փետրվարի 24-ին, նույն` Կանավերալ հրվանդանից: Այս առաքելությունը “Դիսկավերիի “ պատմության մեջ 39-րդն է ու վերջինը, քանի որ NASA-ն դադարեցնում է շաթլների ծրագիրը:






Facebook
Tweet This
Email This Post
