Բաղդադի իշխանությունները մտադիր են կառուցել նոր հայկական եկեղեցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 4, 2011 10:19

Բաղդադի քաղաքապետարանը որոշել է հողատարածք հատկացնել Իրաքում հայկական եկեղեցի կառուցելու համար:

Ինչպես գրում է Բաղդադի Aswat al-Iraq թերթը, Բաղդադի քաղաքապետ Սաբեր ալ Իսավին հանդիպել է Իրաքի հայ համայնքի ղեկավար արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանի հետ և խնդրել նրան տեղ ընտրել եկեղեցու կառուցման համար: «Դա արվում է քաղաքապետարանի նախաձեռնությամբ երկրի ազգային փոքրամասնությունների հետ համագործակցելու և նրանց աջակցելու շրջանակներում»,- ասվում է Բաղդադի քաղաքապետարանի հայտարարությունում:
Ներկա պահին Իրաքի հայ համայնքում հաշվվում է 15 հազար մարդ:

Դիտվել է 2018 անգամ:
Print Friendly

Leave a Reply