Անդրի Ռաձուելինի` Մադագասկարի նախագահի դեմ մահափորձ է կատարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2011 9:54

Մահափորձ է կատարվել Անդրի Ռաձուելինի` Մադագասկարի նախագահի դեմ: Գնդապետ Ֆիդիմալալա Ռաֆալիարսոնի` երկրի ղեկավարի գլխավոր օգնականի խոսքով` Ռաձուելինը չի տուժել: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:  Մադագասկարի նախագահի շքախմբի շարժման ժամանակ պայթուցիկ սարք է գործել, որը տեղադրված  է եղել Ռաձուելինի ավտոմեքենայի տակ: Սակայն մեքենան, չնայած միջադեպին, կարողացել է շարունակել երթը, և պետության ղեկավարը բարեհաջող հասել է նստավայր:

«NEWS.BCM.ru»

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply