Ցերեկույթ` նվիրված Լազարյան եղբայրներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2011 10:00

Թբիլիսիի համար 104 հայկական դպրոցը կազմկերպել է ցերեկույթ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության “Մեր մեծերը” շարքից` Լազարյան եղբայրներին:

Ներկայացվեց իր ժամանակին հայագիտական եւ արևելագիտական ուսումնական և գիտական խոշոր կենտրոն համարվող Լազարյան ճեմարանի պատմությունը: Դպրոցական բեմից գեղեցիկ հայերենով, համապատասխան առոգանությանբ, տպավորիչ ասմունքով ու երգով, ամենագլխավորը` ընկալումով և ընկալածը լսողին հասցնելու անթաքույց ջանքերով` 9-12 տարեկան դպրոցականները պատմեցին, թե ինչպես Մոսկվայի մեծահարուստ եղբայրներ Հովհաննես և Հովակիմ Լազարյանների ներդրած միջոցներով ու նախաձեռնությամբ`  1915թ. Մոսկվայում բացվեց Լազարյան կրթական հաստատությունը , որը շուրջ մեկ դար գործելով բավականին բեղմնավոր, ծանրակշիռ դեր կատարեց հայ մշակույթի, հայ և ռուս մանկավարժական սերտ կապի, հայ կրթական գործի և արևելագիտության զարգացման ուղղությամբ:

Նրանք իմացան, որ այդ պատկառելի օջախում են դասավանդել հայ գրականության երեւելիներ Հ.Ալամդարյանը, Միք.Նալբանդյանը, Ս.Շահազիզը,Ս.Կարնեցին:Այստեղ էին սովորել մեր գրականության դասականներ Ռ.Պատկանյանը, Գ.Դո-
դոխյանը,  Հ.Հովհաննիսյանը, Վ.Տերյանը, գեղանկարիչներ Վ.Սուրենյանցը, Ե.Թադեւոսյանը, դերասաններ, թատերագիրներ եւ մշակույթի այլ բազում գործիչներ: Եվ ամենակարեւորը` ողջ բեմադրության ընթացքում նկատելին նրանց մեջ արթնացած զգացումներն էին` մի կողմից հպարտության` նման օգտակար մարդասիրական ու հայրենասիրական գործեր կատարող հայրենակիցների հետնորդները լինելու, մյուս կողմից` մատաղ հոգուն այնքան բնորոշ, այդ հայրենակիցներին նմանվելու ձգտումը:

Թե որքան մեծ նշանակություն է տալիս կրթօջախի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գյուլնարա Հարությունովան աշակերտի ուսուցման ու դաստիարակության ճանապարհին գեղարվեստական միջոցառման դերին եւ թե ինչ խոր դիտարկումներով ու նպատակասլացությամբ է նա իրականացնում այդ խնդրի լուծումը, երեւաց իր կազմակերպած այդ հետաքրքիր, ոչ միատեսակ եւ ուսանելի ցերեկույթից, որը գոհունակությամբ գնահատվեց կրթօջախի տնօրեն
Կարինե Մանուկյանի, դահլիճում ներկա մանկավարժ-գործընկերների, հյուրերի կողմից:

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply