Հոսնի Մուբարաքի որդին ինքնասպանության փորձ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2011 9:33

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդին` Ջամալ Մուբարաքը փորձել է ինքնասպանություն գործել: Ինչպես հաղորդում է Ալժիրի Echorouk թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նա փորձել է դա անել թույնի միջոցով: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ եգիպտական զինվորականները պահանջել են վերադարձնել բանկերից հանված գումարները:  Նշվում է, որ Ջ. Մուբարաքին հայտնաբերել են անգիտակից վիճակում Շարմ-Էլ-Շեյխում գտնվող ընտանեկան առանձնատանը: Ընտանեկան բժշկի ջանքերով նա փրկվել է: Պաշտոնապես այս տվյալները չեն հաստատվել:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply