Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանելու WikiLeaks-ի հիմնադրի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2011 9:08

Ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը ձեռնամուխ է եղել նոր ֆիլմին, որը նվիրված է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այդ նպատակով Սփիլբերգը ձեռք է բերել Ասանժին, WikiLeaks-ին և կայքում այդ կազմակերպության կողմից ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու հետ կապված  մեծ աղմուկին նվիրված երկու գրքի էկրանավորման իրավունքը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարեցին բրիտանական ԶԼՄ-ները:

Սփիլբերգի DreamWorks ընկերությունը ձեռք է բերել “WikiLeaks. Ջուլիան Ասանժի պատերազմը գաղտնիության դեմ` ցուցադրված ներսից” գրքի էկրանային իրավունքը: Դրա հեղինակները բրիտանական Guardian թերթի երկու լրագրող են` Դեվիդ Լին և Լյուկ Հարդինգը, որոնք համագործակցել են WikiLeaks-ի հետ փաստաթղթերը հրապարակելու ժամանակ:

DreamWorks-ը գնել է նաև Ասանժի նախկին օգնական, գերմանացի Դանիել Դոմշեյթ-Բերգի “WikiLeaks-ի ներսում. կողք կողքի Ջուլիան Ասանժի հետ” գրքի իրավունքը: Երկու գրքերում WikiLeaks-ը ցույց է տրված ոչ այնքան նպաստավոր լույսի տակ` որպես էգոցենտրիկ մարդ և ավտորիտար առաջնորդ: Twitter կայքի WikiLeaks-ի բլոգում կշտամբանք է հայտնվել պրոդյուսերի հասցեին. “Ահա ինչպես է հիմարությունը դառնում պատմություն: Սփիլբերգը ցանկանում է ֆիլմ նկարել WikiLeaks-ի մասին մեր ընդդիմախոսների գրքերի հիման վրա :” Ընդ որում, Սփիլբերգը չի փորձել ձեռք բերել այն գրքի էկրանավորման իրավունքը, որը գրում է ինքը` Ասանժը:

Ինչպես հաղորդվում է,  դեռևս հայտնի չէ, թե ով է գրում սցենարը, ով է լինելու ռեժիսորը, և ով է խաղալու գլխավոր դերը: Բրիտանական մամուլը գրում է, որ ապագա ֆիլմը դեռ չունի հանգուցալուծումը: Ասանժը Մեծ Բրիտանիայում սպասում է իրեն Շվեդիային հանձնելու գործի որոշմանը, որտեղ նրան կասկածում են բռնաբարության մեջ: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները, որոնք ցանկանում են WikiLeaks-ի հիմնադրին դատի տալ, դեռևս նրան ձերբակալելու թույլտվություն չեն տվել:

 «Вести.Ру»

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply