Սերժ Թանկյանի «Շղթայված Պրոմեթևսը» մյուզիքլի առաջին ստեղծագործությունը կկատարի Շիրլի Մենսոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 4, 2011 9:35

Garbage-ի մենակատար Շիրլի Մենսոնը մասնակցել է Սերժ Թանկյանի «Շղթայված Պրոմեթևսը» մյուզիքլի աշխատանքներին, հաղորդում է Undercover-ը:
Մարտի 2-ին iTunes օնլայն խանությում հայտնվել է ապագա մյուզիքլի «The Hunger» ստեղծագործությունը Մենսոնի կատարմամբ: Այդ ստեղծագործության վաճառքից ողջ հասույթը փոխանցվելու է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը, որի հետ Թանկյանը երկար ժամանակ համագործակցում է:

Տեղեկություններն այն մասին, որ Սերժ Թանկյանը որոշել է հին հունական լեգենդի հիման վրա բեմադրել «Շղթայված Պրոմեթևսը» ռոք մյուզիքլը, հայտնվել են դեռ 2008-ին: System of a Down-ի մենակատարի հետ մյուզիքլի համահեղինակ է բանաստեղծ և դրամատուրգ Սթիվեն Սաթերը` Tony և Grammy մրցանակների դափնեկիր:

Դիտվել է 2062 անգամ:
Print Friendly

Leave a Reply