«Ինքնագիր» մրցանակը ստացավ Դորիանի «Սատանան մայրամուտին» պատմվածքը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 8, 2009 15:19

Իշխանյանը Ինքնագիր գրական մրցանակը հանձնում է Դորիանի ներկայացուցիչ Էմմային

«Անկախի» սահմանած «Ինքնագիր» գրական մրցանակին արժանացավ Դորիան կեղծանունով հեղինակի «Սատանան մայրամուտին» պատմվածքը:

Սա այս գրական մրցանակի առարջին մրցանակաբաշխությունն էր։

Երեկ «Անկախի» խմբագրությունում «Անկախի» գլխավոր խմբագիր Վահան Իշխանյանը, որ ժյուրիի անդամ չէ,  40 հազար դրամ մրցանակը հանձնեց Դորիանի ներկայացուցիչ Էմմային: Երեք հոգուց բաղկացած ժյուրին ցանակացել է առայժմ գաղտնի մնալ:

Ճարտարապետ Միսաք Խոստիկյանը ասաց, որ գործի արժեքը թաբու թեմա հաղթահարելը չէ(պատմվածքի թեման հոմոսեքսուալ կապն է), այլ դա նուրբ գրականություն է մի քանի շերտ ունեցող և ուրախ է, որ այդպիսի գրող կա:

Դորիանի 21 էջանոց պատմվածքի մի հատված կտպագրվի «Անկախի» առաջիկա համարներից մեկում, իսկ ամբողջությամբ «Ինքնագիր» գրական հանդեսում։ Նաև կդրվի www.ankakh.com ում շուտով բացվելիք «Ինքնագիր» գրական մրցանակ բլոգում։

«Ինքնագիր» մրցանակը սահմանվել է այս տարվա հունիսին 3-45 էջանոց լավագույն պատմվածքի համար: Առաջին մրցանակը տրվեց հունիսհուլիս ամիսներին ուղարկված պատմվածքների համար։ Ժյուրին որոշել է որ հաջորդ մրցանակը կտրվի օգոստոսհոկտեմբեր ամիսներին ուղարկված լավագույն պատմվածքին։ Վերջնաժամկետն է հոկտեմբերի 31-ը։

Պատմվածքները պետք է լինեն 12 տառաչափով, օրիգինալ լեզուն հայերեն և ուղարկվեն inknagir@ankakh.com էլ փոստին։

Մրցանակը կլինի 40 հազար դրամ։

Դիտվել է 4348 անգամ:
Print Friendly

Leave a Reply