Սեուլը հայտարարել է կառավարական տասնյակ կայքերի վրա հարձակման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2011 8:29

Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են երկրի   տասնյակ կառավարական  ու խոշոր ընկերությունների կայքերի  վրա  կիբեռհարձակումների մասին: AhnLab ընկերությունը, որն  ինտերնետ անվտանգության մասնագիտացում ունի, հայտարարել է, որ DDoS-հարձակումները կատարվել են  մարտի 4-ին: Հարձակվել են ավելի քան 40 կայքերի` մասնավորապես  նախագահական Երկնագույն տան, արտաքին գործերի, կապի, պաշտպանության նախարարների, ինչպես նաև  հետախուզական գործակալության կայքէջերի, պառլամենտի, հարկային ծառայության ու ԱՄՆ զինված ուժերի կայքերի վրա:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply