Թունիսի ղեկավարը հայտարարել է իր իրավասությունները երկարաձգելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2011 8:08

Այդ մասին հայտնեց Թունիսի ժամանակավոր նախագահ Ֆուեդ Մեբազան: Հայտարարությունը հնչել է  ազգային հեռուստատեսությամբ  ելույթի ժամանակ: Նա հայտարարել է,որ կմնա այդ պաշտոնում, չնայած դրա ժամկետը լրանալու է 2011-ի մարտի 15-ը: Նշել է նաև, որ ներկայիս սահմանադրությունը, որի համաձայն պետության ժամանակավոր ղեկավարն այդ պաշտոնում 60-օրյա ժամկետով  է, այլևս ուժ  չի  ունենա ու դրա հետ կապված նա կմնա մինչև  սահմանադրական խորհրդի ստեղծումը, որի անդամները պետք է նոր սահմանադրություն գրեն: Այդ ընտրությունները  նշանակված են 2011-ի հուլիսի 24-ին:Սահմանադրական խորհուրդը կարող է նշանակել նոր կառավարություն, կամ էլ խնդրել ներկայիս կառավարությանը` շարունակել իր գործառույթները մինչև նախագահական կամ էլ պառլամենտական նոր ընտրություններ:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply