ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | March 4, 2011 7:53

Մարտի 3-ի առավոտյան Վիեննայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, որին հանդես եկավ ելույթով՝ կազմակերպության օրակարգային խնդիրների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Խոսելով ԵԱՀԿ դերակատարության մասին Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց , որ Հայաստանը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել կազմակերպության գործունեության բոլոր ձեւաչափերում, ինչպես նաեւ նպաստել ԵԱՀԿ ամրագրված նպատակների եւ սկզբունքների համաձայն՝ ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, նախարար Նալբանդյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են շարունակելու  քայլերը ուղղված երկրում ժողովրդավարության ամրապնդմանը՝ համաձայն անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Հանրապետության Նախագահի ելույթում վերահաստատված ուղենիշների. ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում, և եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը նաեւ մանրամասն կանգ առավ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումների համընկնման, ինչպես նաեւ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վրա:

ԵԱՀԿ կենտրոնակայանում ելույթից հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Բրատիսլավա՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների ընդլայնված հանդիպմանը:

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply