Եղե՞լ է բախում Սամվել Ալեքսանյանի եւ Կարեն Վարդանյանի միջեւ. մեկնաբանում է Ալեքսանյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 1:14
NEWS.am-ի տեղեկություններով, օրերս բախում է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ «Գրանդ Քենդի»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդու` ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի թիկնապահների միջեւ: Ընդհուպ լուրեր շրջանառվեցին, թե Կարեն Վարդանյանի մարդիկ կրակել են ՍամվելԱլեքսանյանի վրա:
Ըստ որոշ տեղեկությունների, երկու պատգամավորների միջեւ ծագած վեճը կապված է եղել քաղցրավենիքի հետ. իբր Սամվել Ալեքսանյանը իր «պոդպոլնի» արտադրամասերից մեկում կեղծել է «Գրանդ Քենդիի» կողմից արտադրվող շոկոլադները եւ դրանք վաճառել «Գրանդ Քենդի» ապրանքանիշի անվան տակ: Չնայած NEWS.am-ի համառ ջանքերին, «Գրանդ Քենդիից» այս մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Պարզվում է` ընկերությունը չունի մամուլին հուզող հարցերին պատասխանող պատասխանատու անձ:
Մինչդեռ Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում միջադեպի մասին պատմել է հետեւյալը. «Կռիվ չի եղել, նման բան չի եղել, դրանք հերյուրանքներ ա, Հրանտն էլ Սամվելի մեծ ախպերնա, ընկերն ա «Գրանդ Քենդին» էլ Սիթիում ծախում ենք, ոչ մի պրոբլեմ չկա: …Ես հիմա ձեր առաջ նստած եմ, չէ՞, ոտքս էլ վնասված չի չէ՞»: Ալեքսանյանը դժգոհել է նաեւ, թե մամուլում իր մասին հաճախ սուտ լուրեր են տպագրվում: Ինչ վերաբերում է իր թիկնապահներին, ապա Սամվել Ալեքսանյանը ուշագրավ հայտարարություն է արել` մասնավորապես նշելով. «Ես էլի եմ ասում, ես թիկնապահներ չունեմ, դրանք իմ օֆիսի աշխատողներն են, բայց քանի որ օֆիս էլ չունեմ, իրանք ավտոյիս մեջ են նստում»:






Facebook
Tweet This
Email This Post
