Բեյոնսեն Հայիթցիներին է փոխանցել Քադաֆիից ստացած միլիոնը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 0:26
Ամերիկյան պոպ-երգչուհի Բեյոնսեն հայտարարել է,որ բարեգործություն է արել Մուամարա Քադաֆիի ընտանիքի համար մի երեկոյի ժամանակ իր ունեցած ելույթի հոնորարով,հաղորդում է Billboard:
2010 թ. նախօրեին Բեյոնսեն երգիչ Աշերի հետ ելույթ է ունեցել Կարիբյան Սենտ Բարտս կղզու վրա մի մասնավոր ամանորյա երեկոյի ժամանակ: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն , երեկոն կազմակերպել էր Քադաֆիի որդի Հանիբալը, և Բեյոնսեին հինգ երգի դիմաց վճարել է մոտ մեկ միլիոն դոլար:
Մարտի 2-ին երգչուհու ներկայացուցիչները հայտարարեցին ,որ ստացած հոնորարը տրվել է բարեգործական նպատակների համար,երբ պարզվել է ,որ համերգը կապված է եղել Քադաֆիի ընտանիքի հետ:
Բեյոնսեի մենեջերի ասելով,փողը փոխանցվել է մոտ մեկ տարի առաջ Հայիթիի երկրաշաժից տուժածների օգնության հիմնադրամին,որը ղեկավարում էին ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բիլ Քլինտոնը և Ջորջ Բուշ-կրտսերը; Հիմնադրամում հաստատեցին ,որ Բեյոնսեի նվիրատվությունը ստացվել է բնական աղետից հետո առաջին շաբաթների ընթացքում:
Ավելի վաղ կանադական երգչուհի Նելլի Ֆուրտադոն հայտարարել էր,որ հրաժարվել է Քադաֆիի ընտանիքից 2007թ.իտալական հյուրանոցում իր ելույթի համար ստացած մեկ միլիոն դոլար հոնորարից:






Facebook
Tweet This
Email This Post
