Լիքը միզապարկն օգնեց հոլանդացիներին ճիշտ որոշում ընդունել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 3, 2011 19:52

Նիդեռլանդների գիտնականները պարզեցին, որ լեցուն միզափապարկը նպաստում  է ճիշտ որոշում կայացնելուն:  Ուսումնասիրությունների ժամանակ փորձարկվողներ մի խմբին 5 բաժակ ջուր խմեցրին, մոտավորապես 750 մլ:Կամավորների մի մասն էլ յուրաքանչյուր բաժակից մեկական կում խմեց: 40 րոպեից, երբ հեղուկը հասավ միզապարկին, գիտնականները գնահատեցին կամավորների ինքնահսկողությունը: Մասնակիցներին առաջարկվեց  8 հիպոթետիկ իրավիճակ, որոնցում անհրաժեշտ էր ընտրություն կատարել: Օրինակ` նրանց հարցրեցին` ուզում եք 16 դոլար ստանալ վաղը, թե 30 դոլար` 35 օրից: Գիտնականները պարզեցին, որ լիքը միզապարկով փորձարկվողները գերադասեցին մեծ սակայն հետաձգված օգուտը, նրանց կարծիքով, լիքը միզափամփուշտն ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք պատսխանատու են իմպուլսիվ վարքագծի համար և օգնում են գիտակցված որոշումներ կայացնելուն:

Դիտվել է 1646 անգամ:
Print Friendly

Leave a Reply