Էլվիս Փրեսլին հետմահու կդառնա Բուդապեշտի պատվավոր քաղաքացի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2011 19:28

Հետմահու Փրեսլիին կարժանացնեն Բուդապեշտի պատվավոր քաղաքացու կոչման: Բացի այդ , քաղաքի փողոցներից մեկը կվերանվանեն “ռոքնռոլի թագավորի” անունով: Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Իշտվան Տարլոշը: Պաշտոնյան, որ խոստովանել է, թե իր հավաքածուում Էլվիսի մի ալբոմ անգամ չունի, այնուամենայնիվ այս գաղափարին հավանություն է տվել քաղաքական պատճառներով: Էլվիսն արժանանալու է այդ կարգավիճակին` 1956-ի Հունգարական ապստամբության ժամանակ հունգար ազգին պաշտպանելու համար: 1957-ին “ Էդ Սալիվանի շոուի ժամանակ երգիչը կատարեց “Peace in the Valley” կոմպոզիցիան: Սալիվանը երգի ընտրությունը բացատրեց Հունգարիայում կոմունիստական ռեժիմի փլուզմանն ուղղված ապստամբության ճնշման առիթով Փրեսլիի մտահոգություն: Մոտակա օրերին հունգարները պետք է որոշեն, թե քաղաքի որ հատվածը պետք է վերանվանեն: Քվեարկությունը կատարվում է քաղաքային գերատեսչության պաշտոնական կայքում, որը կավարտվի մարտի 15-ին:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply