Եգիպտոսի նախկին նախագահին կանչել են հարցաքննության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2011 19:27

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը պարտադրել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին վերադառնալ Կահիրե ամենաուշը մինչև  հաջորդ շաբաթ` կոռուպցիայի գործով  հարցաքննության :

Երկուշաբթի Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մագիտ Մահմուդը ստորագրել է Հոսնի Մուբարաքի և նրա ընտանիքի անդամների ֆինանսական ակտիվների կալանքի որոշում,նաև արգելել է նրանց արտասահման մեկնել:

Կալանքի ենթակա են Մուբարաքի ,նրա տիկնոջ և երկու տղաների `Ալյայի և Համելի,նաև նրանց կանանց բանկային հաշիվները: Հիմա Մուբարաքը Շարմ-Էշ-Շեյխի  իր առանձնատանն է իր ավագ որդու Ալյայի հետ,միևնույն ժամանակ  նրա տիկինը  կրտսեր որդու հետ ,որոշ տեղեկությունների համաձայն, ամուսնու հրաժարականից հետո  փետրվարի 11-ին մեկնել են Շվեցարիա:

Ավելի վաղ Եգիպտոսի դատախազությունը մասնակի հրապարակել էր Մուբարաքի  ընտանիքի  անձնական հաշիվների մասին տեղեկատվություն: Թերթերի տվյալների համաձայն Եգիպտական  ազգային «Ալ-Ահլի» բանկի մասնաճյուղում նախկին առաջին տիկնոջ   և նրա  տղաների անունով բացված էին միլիոնավոր դոլարների գաղտնի հաշիվներ: :

Ստուգման արդյունքում պարզվել է ,որ արտասահմանից հայտնի Ալեքսանդրիայի գրադարանի հիմնադրամին ուղարկած  նվիրատվությունները ուղղվել են  Մուբարաքի  մոր անվան հաշվին ,որը փաստացի տնօրինում էր ինքը Հոսնի Մուբարաքը: Երեք այդպիսի հաշիվների վրա նստած է  143 միլիոն դոլար:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply