Վիրավորվել է ՊԲ ժամկետային զինծառայող Հովհաննես Աշոտի Ավդալյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 3, 2011 18:01

Մարտի 3-ին ժամը 11:10-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Հովհաննես Աշոտի Ավդալյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply