ԱՄՆ պարտվում է տեղեկատվական պատերազմը,-Քլինտոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 3, 2011 16:29

ԱՄՆ  պետքարտուղար Հիլարի Քլինտոնի   կարծիքով  ,ԱՄՆ-ը պարտվում է  տեղեկատվական  պատերազմը  արաբական  “Ալ  Ջազիրա” հեռուստաալիքին, Չինաստանին  և  Ռուսաստանին:

“Սառը պատերազմի ժամանակ  մենք   փայլուն   աշխատանք կատարեցինք  ամերիկյան քարոզչություն տարածելու  համար: Բայց  բերլինյան պատի փլուզումից հետո ,մենք ինքներս մեզ ասեցինք `հոյակապ  է,ամեն ինչ   արված է: ԵՎ  հիմա դրա  պատճառով մեծ գին ենք վճարում:”- հայտարարել է Քլինտոնը ամերիկյան կոնգրեսի լսումների ժամանակ:

“Մասնավոր ԶԼՄ-ները ի վիճակի  չեն  լրացնելու  այդ բացը, քանի որ դրանք հիմնականում մշակութային  ծրագրեր են և նպատակ ունեն   հասնելու այնպիսի արդյունքների , որոնք երբեմն հակառակ են  ամերիկացիների  դավանած արժեքներին “,- խոստովանել է  պետքարտուղարը”: Որպես օրինակ Քլինտոնը պատմել է  իր  զրույցը  աֆղանական  գեներալներից մեկի հետ,”որը  կարծում է,թե  ամերիկացիները  մկաններ աճեցնող և բիկինիներով զբոսնող մարդիկ են, քանի որ նա այդ է տեսել հեռուստացույցով:”

“Մենք տեղեկատվական պատերազմի մեջ ենք և պարտվում ենք այն:  “Ալ Ջազիրան ” հաղթում է , չինացիները  ստեղծել են գլոբալ հեռուստատեսային ցանց,տարբեր լեզուներով, ռուսները ստեղծել են անգլիալեզու ալիք: Դա ես տեսել եմ մի քանի երկրներում  և դա բավականին ուսանելի է: Մեր ազդեցությունը կրճատվում է”,-ավելացրել է նա: Որից հետո  օրենսդիրներին պատմել է այն քայլերի մասին,որ իր գերատեսչությունը կատարում է իրավիճակը փոխելու համար:  “Մենք” թվիթերում”   ստեղծել ենք   արաբերեն և պարսկերեն   միկրո բլոգեր, մենք աշխատում ենք հեռահաղորդակցության սիստեմի բարեփոխման  վրա,քանի որ մարդկանց մեծ մասը  լուրերը ստանում են հեռուստացույցից և ռադիոյից”:  “Նույնիսկ  նախագիծը ինտենետով  իրագործելուց հետո,չենք կարող  մոռանալ ավանդական ԶԼՄ-ներին,- ավելացրել է Քլինտոնը:,-հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply